Ադրբեջանցիները կոտրել են հայկական մոտ 200 էլեկտրոնային հասցե

20:58 • 22.03.12

«Ժողովո՛ւրդ, ադրբեջանցիները կոտրել են հայկական մոտ երկու հարյուր էլեկտրոնային հասցե: Բաց տեղադրել են գաղտնաբառերը: Խնդրում եմ տարածել, գտնել հասցեների տերերին և զգուշացնել»: Այս մասին տեղեկանում ենք kornelij-ի բլոգից:

Վերջինս տեղեկացնում է, որ այն հասցեատերերը, ովքեր ենթարկվել են հարձակման, թող անպայման ստուգեն իրենց համակարգիչները, քանի որ ամենայն հավանականությամբ համակարգչում վիրուս տեղադրելուց հետո են հաքերները տիրացել գաղտնաբառերին:

Բլոգերը խորհուրդ է տալիս բոլորին փոխել սոցիալական կայքերի իրենց գաղտնաբառերը:

Կոտրված հասցեների ցանկին կարելի ծանոթանալ այստեղ: