Մեդվեդևը խոստովանել է, որ իշխանության հանդեպ վստահության պակաս կա

17:15 • 22.03.12

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը խոստովանել է, որ հասարակության մի մասը չի վստահում իշխանություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իշխանության ու հասարակության միջև վստահության ճգնաժամ կա, սակայն այն միշտ է եղել: Հարցն այն է, թե այն ինչ  մակարդակի վրա է», - ասել է Մեդվեդևը` բաց կառավարություն ձևավորելու աշխատանքային խմբի նիստում:

Նախագահի խոսքով` այսօր շատ մարդիկ կարծում են, որ իշխանությունն աշխատում է միայն իրեն ցուցադրելու համար:

«Անվստահությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է բաց շփում ու երկխոսություն քաղաքացիների հետ»,- ասել է նա` հավելելով, որ խոսքը բոլոր մակարդակներում երկխոսության մասին է, այդ թվում ամենաբարձր` նախագահական, կառավարական, նախարարական: