Մեքսիկայի դատարանը հրաժարվեց ազատ արձակել 60 տարվա ազատազրկման դատապարտված ֆրանսուհուն
Մեքսիկայի Գերագույն դատարանը հրաժարվել է ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացի Ֆլորանս Կասսեին, ով 2005 թ.-ին 60 տարվա ազատազրկման էր դատապարտվել մարդկանց առևանգումներին մասնակցելու համար: Միաժամանակ դատարանը հասկացրել է, որը ֆրանսուհու գործը կարող է վերանայվել:
Մեքսիկայի ոստիկանության տվյալով՝ ֆրանսուհին կապված է եղել «Լոս Զոդիակոս» մարդկանց առևանգմամբ զբաղվող հանցավոր խմբի հետ: Կինը խոստովանել է, որ իսկապես եղել խմբի հանցագործներից մեկի սիրուհին, սակայն առևանգումների մասին տեղյակ չի եղել:
Հավելենք, որ զեկուցող դատավորը Գերագույն դատարանի առջև առաջարկել էր անհապաղ ազատ արձակել ֆրանսուհուն՝ նախաքննության ընթացքում նրա իրավունքների խախտման համար: Սակայն մեքսիկացի դատավորներն այլ վճիռ էին կայացրել, ինչի պատճառով էլ լարվել էին հարաբերությունները Ֆրանսիայի և Մեքսիկայի միջև:
Ֆրանսիական իշխանությունը մեկ անգամ չէ, որ արտահանձնման խնդրանքով է հադես եկել և խնդրել, որ կինն իր պատիժը կրի հայրենիքում: Սակայն 2009 թ.-ին Մեքսիկայի նախագահ Ֆիլիպե Կալդերոնը մերժել էր Ֆրանսիային:









