ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հայտ է ներկայացրել 11 ՀԿ
Ազգային ժողովի Մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն է այս պահի դրությամբ հայտնել Հայաստանում գրանցված 11 հասարակական կազմակերպություններ՝ 9514 դիտորդով:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակի` այս պահի դրությամբ ընտրություններին ամենաշատ դիտորդներով ներկայացված կլինի. «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն՝ իր 3334 դիտորդով, իսկ ամենաքիչը «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ-ն է՝ ընդամենը 5 դիտորդ:
Մյուս 9 ՀԿ-ներն են՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (27 դիտորդ), «Բռունցք» ՀԿ (798 դիտորդ), «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» (902 դիտորդ), «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» ՀԿ (1028 դիտորդ), «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ( 819 դիտորդ), «Իրավակիրթ հասարակություն» (585 դիտորդ), «Հիմնաքար» ( 390 դիտորդ), «Հաղթանակի զավակներ» (913 դիտորդ), «Շենացնենք մեր գյուղը» ( 713 դիտորդ) ՀԿ–ները:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԺ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, դիտորդների հավատարմագրումը կիրականացվի կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կկատարվեն մինչև ապրիլի 26-ը ներառյալ:









