Նիգերուհին ռեկորդային քանակությամբ թմրանյութ է տեղափոխել ստամոքսում
ԱՄՆ-ի Մաքսային ծառայությունները մայրաքաղաք Վաշինգթոնի «Դալես» միջազգային օդանավակայանում շուրջ 180 փաթեթ թմրանյութ են հայտնաբերել Ադիս Աբեբայից ժամանած` Նիգարիայի քաղաքացի 52-ամյա Բոլա Ադեբիսի ստամոքսում, տեղեկացնում է Հաֆինգթոն Փոսթը:
Մոտ 2.5կգ կշռող հերոյին տեսակի թմրանյութն արժի շուրջ 150 հազ դոլար: Ադեբիսի հավաստմամբ` ինքը եկել է ԱՄՆ եղբոր մոտ, սակայն կինը չի ցանկացել նշել եղբոր հասցեն և անունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
«Այս քանակության փաթեթներ կուլ տալը կարող է լուրջ առողջական հետևանք ունենալ», - նշել է Վաշինգթոնի Մաքսային ծառայության պետ Քրիստոֆեր Հեսը, հավելելով, որ սա նոր ռեկորդ է:









