Նիժնի Նովգորոդում ուղղաթիռը ընկել է Վոլգա գետը

12:02 • 22.03.12

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ուղղաթիռն ընկել է Վոլգա գետը, գրում է lenta.ru-ն:

Ուղղաթիռն ընկել է Գրեբնոյ ջրանցքի հատվածի 3-րդ տան մոտակայքում, ափից 150 մ հեռավորության վրա:

«Ռիա Նովոստիի» հաղորդմամբ մասնավոր Bell 407 մակնիշի ուղղաթիռը նախնական տվյալով բախվել է էլեկտրահաղորդման լարերին, ինչի արդյունքում երկու մարդ զոհվել է: Ուղևորների հստակ քանակություն չի հաղորդվում:

Դեպքի մանրամասները ճշտվում են: