ՕԵԿ համամասնական ցուցակի 173 հոգու անուններն էլ ԿԸՀ–ում են

17:36 • 22.03.12

«Օրինաց երկիր» կուսակցությունը նույնպես քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց իր համամասնական ցուցակը: ՕԵԿ ներկայացուցիչ Գուրգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցության համամասնական ցուցակը կազմված է 173 հոգուց, սակայն վերջինս անուններ չտվեց և միայն նշեց, որ ցուցակը գլխավորում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ այսօր վերջին օրն է, որ կուսակցություններն ու անհատները կկարողանան գրանցել իրենց թեկնածուներին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

Նշենք նաև, որ արդեն գրեթե բոլոր հիմնական կուսակցություններն ու դաշինքները ներկայացրել են իրենց համամասնական ցուցակները, բացառությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության: Մինչ այժմ իրենց ցուցակներն են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան կուսակցության», «Ժառանգություն» կուսակցության և «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության համատեղ դաշինքի, արտախորհրդարանական ընդդիմության` ՀԱյ Ազգային կոնգրեսի համամասնական ցուցակները: