Բրիտանիային մեղադրում են «մարտնչող աթեիզմ» և գեյ-մշակույթը պրոպագանդելու մեջ

08:47 • 22.03.12

Ռուսաստանի «Ազգային համայնք» ուղղափառ հասարակական շարժման ակտիվիստները երեկ Մոսկվայում` Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Ակտիվիստները բողոքում են Միացյալ Թագավորությունում, աշխատավայրերում խաչ կրելն արգելող որոշման և միասեռականության պրոպագանդայի դեմ, հաղորդում է gazeta.ru-ն:

Ցուցարարները դրոշներով և «Դադարեցրե՛ք քրիստոնյաների հետապնդումները», «Մեծ Բրիտանիա, արգելում ես խաչը, արգելի՛ր քո դրոշը», «Անգլիայի խորհրդանիշը` սուրբ խաչն է, և ո՛չ միասեռականների ծիածանը» վերտառությամբ պաստառներով շրջափակել էին դիվանագիտական ներկայացուցչությունը:

Պաստառներից մկի վրա ներկայացված էր Լենինը` Դևիդ Քեմերոնին ողջունելիս. «Ճիշտ ուղղու վրա եք, ընկեր»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում էին ընդունել, որով արգելվում է աշխատավայրում խաչ կրել, և ղեկավարներին թույլատրվում է` նման արարքի համար, աշխատանքից հեռացնել տվյալ աշխատակցից: 

Ռուս ուղղափառ եկեղեցում իրենց զարմանքն էին հայտնել, որ Մեծ Բրիտանիայի իշխանություններն այդքան խիստ վերաբերմունք ենցուցաբերում խաչի նկատմամբ և այդքան հավատարմություն գեյ-խորհրդանիշներին: