ԱԺ ընտրություններին հետևող միջազգային դիտորդական խումբն այսօրվանից սկսում է իր առաքելությունը
Այսօր ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքնների գրասենյակը) սկսում է մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների դիտորդական իր առաքելությունը:
Այսօր լրագորղների հետ հանդիպմանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկան նշեց, որ առաքելությունը բաղկացած է Երևանում տեղակայված 13 միջազգային փորձագետներից, որոնք այստեղ են գործուղվել 12 մասնակից երկրներից:
«Երևան ժամանած առաքելության միջուկին՝ 13 մասնագետներին, հետաքրքրում են միմիայն փաստեր: Նրանք կգնահատեն ընտրությունների համապատասխանությունը ժողովդրավարական ընտրական գործընթացների սկզբունքներին, այդ թվում ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ներպետական օրենսդրությանը»,-նշեց նա:
Ըստ առաքելության ղեկավարի՝ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն երկարաժամկետ 24 դիտորդներ, որոնցից երկու հոգանոց գույգը կկցվի իր համապատասախան տարածքին: Բացի այդ կլինի նաև 250 կարճաժամկետ դիտորդների խումբը, ովքեր Հայաստան կժամանեն ընտրություններին նախորդող օրը և կրկին երկու հոգանոց զույգերով կուղևորվեն իրենց կցված տարածքներ և կդիտարկեն քվերակության բոլոր գործողությունները:
Ի տարբերություն, կարճաժամկետ թիմի, ավելի երկարաժամկետ և միջուկ կազմող խմբի թիմը չի ավարտի իր առաքելությունն ընտրություններից անմիջապես հետո, այլ կմնա և կամփոփի տվյալները:
Ռադմիլա Շեկեռինսկան նշեց, որ արդյունքները կամփոփվեն երկու միջանկյալ զեկույցով. «Քվերակության հաջորդ օրը կհրապարակեն նախնական եզրակացությունները ,իսկ վերջնական արդեն ամբողջական զեկույցը կհրապարակվի 8 շաբաթ անց»,- ասաց նա:
Հարցին թե ինչու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չընդառաջեց Հայաստանյան քաղաքական ուժերից մեկի՝ ՀԱԿ-ի դիմումը դիտորդների թիվը ավելացնելու ուղղությամբ, քանի որ իրենց ուժերը, ըստ նրանց, բավարար չէր, Ռադմիլա Շեկեռինսկան պատասխանեց. «Այս թիվը բավարար է, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունների ոստիակնություն չեն, ոչ էլ փոխարինում են իշխանություններին: Մենք առաջնորդվում ենք մեր ստանդարտ մեթոդաբանություններով և առաջարկել ենք հենց նման ընդգրկում»,- ասաց նա։
Ռադմիլա Շեկեռինսկան նաև նկատեց, թե փորձը ցույց է տվել, որ այս քանակն իրենց ապահովում է վիճակագրական ընտրական գործընթացը հասկանալու համար: «Մենք կիրառում ենք նույն մեթոդաբանությունը և Հայաստանը բացառություն չէ։ Կարիքների գնահատման իրավիճակը նախօրոք մասնագետների թիմը առաջարկեց ուղարկել ստանդարտ առաքելություն»,- ասաց նա:
Իսկ թե ինչու էր նախորդ ընտրություններին Հայաստան ուղարկվել շուրջ 350 դիտորդ, առաքելության ղեկավարը ճշտում մտցրեց, որ այս տարի նույնպես միջազգային դիտորդների թիվը չի սահմանափակվի նշվածով:
«ԵԱՀԿ դիտորդների քանակը վստահաբար ավելի մեծ կլինի, քանի որ այստեղ կգա նաև ԵԱՀԿ խորհրդարանական վերահոժովից ուղարկված խումբ։ Եվրոպական խորհրդարանը նույնպես նման որոշում կայացրել է: Թվերը շատ ավելի մեծ կլինեն»,- ասաց նա:
Թե ինչով է պայմանավորված, որ Վարաստանի դեպքում ԵԱՀԿ-ն երկու անգամ ավելի մեծ դիտորդական խումբ է ուղարկում, Ռադմիլա Շեկեռինսկան խնդրեց թվաբանությունը չօգտագործել քաղաքական եզրակացությունների համար:
«Մենք ընտրությունները չենք համեմատում որևէ երկրի հետ. ոչ երկրներն ենք համեմտում, ոչ էլ ընտրություները»,- ասաց նա:
Դիտորդական առաքելությունը Հայաստանոմ է մեր երկրի իշխանությունների հրավերով:









