Օքսֆորդում ձերբակալություններ են ընթանում երեխաներին սեքսուալ շահագործման ենթարկելու գործերով

16:30 • 22.03.12

Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում 12 մարդ է ձերբակալվել՝ 21-37 տարեկան, երեխաների սեռական շահագործման ենթարկելու մեղադրանքով:

Ոստիկանության հաղորդմամբ քննվում է 11-16 տարեկան 24 աղջկա` իրենց կամքին հակառակ մարմնավաճառությամբ զբաղվելու դեպքերը:

Նախաքննության մարմնի տվյալով հանցավոր խումբն արդեն 6 տարի է ինչ գործում է, գրում է BBC-ն: