Փաշինյանն առաջադրվեց 7-րդ ընտրատարածքում և կպայքարի Սամվել Ալեքսանյանի դեմ

16:59 • 22.03.12

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը հենց նոր մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի կայքից՝ nikolpashinyan.am: Փաշինյանն իր կայքում տեղեկացրել է, որ առաջադրման կապակցությամբ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և անկուսակցական Վարդան Վարդանյանը։