Պեկինը «նյարդայնացած» է հեղափոխության մասին շրջանառվող լուրերից. FT
Չինաստանի մայրաքաղաքը «ողողված» է հեղափոխության մասին լուրերով, գրում է The Financial Times-ը:
«Չինական ղեկավարության հզոր ներկայացուցիչներից մեկի` Բո Սիլայի օրերս պաշտոնից հեռացումից հետո, չինովնիկներն ու հասարակությունն անորոշ վիճակում են` սպասելով հեղաշրջման», - գրում է հոդվածագիր Ջամիլ Անդերլինին:
Չինական լրատվամիջոցները սահմանափակվել են միայն պաշտոնյայի աշխատանքից ազատման մասին երկու տողով ակնարկելով` չանելով ոչ մի մեկնաբանություն պատճառների մասին:
Սակայն ինտերնետը «ողողված» է տարատեսակ լուրերով: Մասնավորապես` երկուշաբթի արագորեն լուրեր տարածվեցին ռազմական հեղաշրջման մասին, որը կազմակերպել է Բո Սիլայի դաշնակից Չժոու Յունկանը:
Չինաստանի անվտանգության մարմիններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Յունկանը «գտնվում է հսկողության տակ»: Նույն աղբյուրի համաձայն` Չունցինում Կոմունիստական կուսակցության նախկին ղեկավար Բո Սիլայը գտնվում է տնային կալանքի տակ, իսկ նրա կինը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:









