Լեհաստանը Հայաստանն ընդգրկել է զարգացող երկրների աջակցության ծրագրում

12:21 • 22.03.12

Լեհաստանի կառավարությունը հաստատել է զարգացող երկրներին աջակցության ծրագիրը, որտեղ հատուկ ուշադրության են արժանացել նախկին ԽՍՀՄ երկրները, այդ թվում` Հայաստանը:

Օգնության տրամադրման ծրագրում Հայաստանից բացի ընդգրկված են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Վերը նշված բոլոր երկրներին լեհական կառավարությունը մտադիր է ֆինանսական հատկացումներ տրամադրել՝ «ժողովորդավարության և մարդու իրավունքների հարգմանն ուղղված գործողությունների կատարման համար»:

Բացի ԱՊՀ երկրներից, ֆինանսական օգնություն կտրամադրվի նաև Բուրունդիին, Եթովպիային, Քենիային, Ռուանդային, Սոմալիին, Հարավային Սուդանին, Տանզանիային, Ուգանդային, Աֆղանստանին, Պաղեստինին, Թունիսին և Լիբիային:

Զարգացող երկրների աջակցության ծրագիրը նախատեսված է 2012-2015 թթ.-ի համար, տեղեկացնում է apsny.ge-ն: