Ջրաշենում կատարված սահմռկեցուցիչ սպանության պաշտոնական վարկածը

12:04 • 22.03.12

Tert.am–ը երեկ երեկոյան ներկայացրել էր Ջրաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության մանրամասները՝ Գագիկ Շամշյանի հաղորդմամբ։ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել նշված դեպքի կապակցությամբ, ըստ որի՝ երեկ, մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել է տանտիրուհու՝ 74-ամյա Չինար Խուդոյանի դիակը` պարանոցի, կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: