Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան
Այսօր՝ ժամը 07.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:









