Ֆրանսիայում կդատեն ծայրահեղական «ուսուցման» դեմ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ողջունել է ոստիկանության «ակնառու աշխատանքը» «Թուլուզի հրաձիգի» վնասազերծման գործողություններում, այնուհետ նշել, որ ցանկանում է քրեական պատասխանատվություն սահմանել ինտերնետում ծայրահեղական գաղափարախոսական բնույթ կրող «ուսուցման» դեմ:
Երկրի ղեկավարն ընգծել է, որ միջոցներ կկիրառվեն ահաբեկչության կամ էլ բռնության և ատելության կոչ անող քարոզչությունները, գրում է Le Figaro-ն:
«Այսուհետ ինտերնետ կայքերից օգտվող յուրաքանչյուր ոք, ով ահաբեկչության, բռնության կամ ատելության կոչ կանի, քրեորեն կպատժվի», - ասել է նախագահը, ընդգծելով, որ խոսքը վերաբերում է նաև նրանց, ովքեր օտարեկրացի են և նման «ուսուցում» են իրականացնում Ֆրանսիայի տարածքում:
Սարկոզին նշել է նաև, որ ծայրահեղական գաղափարախոսության քարոզչությունը պատժվելու է երկրի քրեական օրենսգքրով նախատեսված այն նույն հատկանիշներով, ինչը որակվում ահաբեկչության դեմ պայքարին:









