Էդուարդ Շարմազանովը ներկայացնում է ՀՀԿ համամասնական ցուցակը կազմելու սկզբունքները

14:40 • 22.03.12

Այսօր Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այն սկզբունքները, որով կազմվել է ՀՀԿ համամսնական ցուցակը:

«Կա նախընտրական ծրագիր, որը սկսվել է դեռևս 2007-ից: Այս ընթացքում իրագործվել են բազմաթիվ ծրագերր: Մեր բարեփոխումների կենտրոնում պետք է լինի քաղաքացին: Ուստի ընտրվել են մարդիկ, ովքեր կարող են իրականացնել այդ բարեփոխումները»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ ցուցակի սկզբում տեղ են գտել նախագահի գլխավորությամբ ղեկավարող կազմը, այնուհետև նրանք, ովքեր միշտ սատարել են ՀՀԿ-ին։ Նրանց էլ հաջորդում են ներկայիս պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, մտավորականներ և նրանք, ովքեր տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել ՀՀԿ–ի ամրապնդման գործում:

«Մեր ծրագիրը ճիշտ և մատչելի ներկայացնելու դեպքում մենք հնարավորություն ունենք ստանալ ձայների մեծամասնություն: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» սոցիոլոգիական ընկերությունը փաստել է, որ այսօր մեր ընտրողների 33%-ը պատրաստ է տալ ձայնը նախագահին, այն դեպքում երբ չկա քարոզչություn»,– ասաց նա։

Ըստ Շարմազանովի՝ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանին այսօր շատերը են համարում փորձառու գործիչ:
ԱԺ փոխխոսնակը նաև տեղեկացրեց, որ նույն ընկերության տվյալներով, ՀՀԿ-ի դիրքերը ևս նախընտրելի են և հասարակությունը ԼՂՀ հարցում, տնտեսական և կրթության հարցերում հայ հասարակության հուսերը կապված են հենց ՀՀԿ-ի հետ: