Ռուբեն Հայրապետյանի որոշումը փոխհամաձայնության արդյունք է. Էդուարդ Շարմազանով

15:25 • 22.03.12

Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց, թե ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ինչու փոխեց որոշումը և ի վերջո առաջադրվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

«Այդ որոշումը կայացվել է երկկողմ համաձայնության արդյունքում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը վերջերս մամուլի ասուլիս էր կազմակերպել և հայտարարել, որ չի առաջադրվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են ՀՀԿ ցուցակում տեղ գտել մարդիկ, ովքեր այնքան էլ դրական վարկանիշ չունեն: Լրագրողները հատկապես բարձրացրին Գեներալ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Բեգլարյանին ցուցակում ընդգրկելու հարցը:

«Այդ մարդիկ ունեն լուրջ ծառայություններ հասարկության առջև: Եթե մարտի 1–ի ժամանակ Մանվել Գրիգորյանը կանգնած է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին չի նշանակում, որ հերոս չէ: Ինչու նրա կողքին չկա՞ն հերոսներ: Իսկ Գագիկ Բեգլարյանին, այո, մենք վստահում ենք»,- ասաց նա և նշեց նաև Առաքել Մովսիսյանի անունը, որին հերոս մարդ համարեց։
Էդուարդ Շարմազանովն իր խոսքում նշեց, որ կարող է բերել մի շարք անուններ, որոնց ներկայությունը ՀՀԿ-ին միայն պատիվ է բերում:

Շարմազանով նաև ասաց, որև այսօր մինչև ժամը 5-ը ՀՀԿ ցուցակը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: