Թբիլիսիում Անհայտ զինվորի գերեզմանի մոտ կանգնեցվել է դիջեյի արձան

12:47 • 22.03.12

Հայրենական մեծ պատերազմի վրացի վետերաններին մայիսի 9-ին տհաճ անակնկալ է սպասվում: Ինչպես հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով Ambebi.ge պորտալին, վետերաններն այդ օրն այցելելով Թբիլիսիի Վակիի պուրակ, որտեղ գտնվում է Անհայտ զինվորի շիրիմը, հուշակոթողի կողքին կհայտնաբերեն դիջեյի արձան:

Հայտնի վրացի դիջեյ Լևան Մդինարաձեն` «Ռեմբոն», պորտալի հետ զրույցում ասել է, որ արձանն իրեն ավելի շատ հիշեցնում է թեթևաբարո մի կնոջ, քան իր գործընկերներին:

Vz.ru-ն հիշեցնում է, որ Վրաստանում վերջին տարիներին քաղաքների կենտրոնական հատվածներից ապամոնտաժվում կամ տեղափոխվում են Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները, մասնավորապես` Քութայիսիից ու Բաթումիից: