Սիրիացի ընդդիմադիրները նոր բանակ են ստեղծել

18:00 • 22.03.12

Սիրիայի ընդդիմադիրները կառավարական զորքերի հետ պայքարելու համար ևս մեկ զինված միավոր են ստեղծել:

Ընդդիմադիր փոխգնդապետ Հալիդ Մուհամմեդ ալ Հաբուսը սոցիալական ցանցերից մեկում գրել է «Զինվորական ժողով» անվանմամբ նոր ընդդիմադիր բանակի ստեղծման մասին:

Նա տեղեկացրել է, որ նոր բանակը ղեկավարվելու է Դամասկոսից և «Սիրիական ազատ բանակին» սատարող գործողություններ է իրականացնելու:

Հիշեցնենք, որ «Սիրիական ազատ բանակը» ստեղծվել է  2011 թ.-ի հուլիսի 29-ին և կազմված է սիրիական բանակի դասալիք զինվորներից ու սպաներից և ներկայումս Սիրիայի ամենամեծ զինված խմբավորումն է համարվում: