Բլումբերգը ծխելու դեմ պայքարի համար 220 մլն դոլար կհատկացնի նաև Ռուսաստանին

13:34 • 22.03.12

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը 220 մլն դոլար կհատկացնի «ցածր եկամուտ և ծխողների մեծ քանակ ունեցող երկրներին»՝ Բանգլադեշին, Հնդկաստանին, Ռուսաստանին` ծխելու դեմ պայքարի համար, գրում է The Guardian-ը:

Նյու Յորքի քաղաքապետը, չնայած այն հանգամանքին, որ վտանգում է զբոսաշրջությունը, այնուամենայնիվ արգելել է ծխել քաղաքի հասարակական վայրերում և մեծ գումարներ է ծախսում աշխարհի ամենաաղքատ վայրերում , որտեղ ծխախոտի շուկան առավել տարածված է:

Tobacco Atlas զեկույցի համաձայն ՝ ծխախոտից մահացության դեպքերի մոտ 80%-ը գրանցվել է այն վայրերում, որտեղ միջին եկամուտը ցածր է: Մասնավորապես 1.2 մլն մարդ անցած տարի մահացել են Չինաստանում, Թուրքիայում տոկոսային հարաբերությունը կազմել է 38 %, իսկ Ղազախստանում՝ 35%:

Նյու Յորքի քաղաքապետը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը 19.5 մլրդ դոլար է:

220 մլն դոլար օգնությունը, նշված երկրներից բացի, կտրամադրվի նաև 15 այլ երկրների, որտեղ բնակվում են աշխարհի ծխողների 2/3-ը:

«Ուզում ենք իշխանությունները բարձրացնեն հարկերը, ինչն արդյունավետ կլինի հատկապես դեռահասների համար: Երեխաները չեն ունենա նման գումար», - հավելել է Բլումբերգը: