Թուլուզցի «հրաձիգը» սպանվել է, ևս երկու ոստիկան վիրավորվել (տեսանյութ)

15:00 • 22.03.12

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում մոտ 30 ժամ տևած գործողության արդյունքում ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկիչ 23-ամյա Մոհամեդ Մերան սպանվել է, այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Կլոդ Գուեանը հայտարարել է, որ ահաբեկչի բնակարանի մոտ տեղի ունեցած փախհրաձգության արդյունքում ոստիկանության 2 աշխատակից է վիրավորել և ոչ թե երեք, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ:

«Երիտասարդը զենքը ձեռքին դուրս է թռել բնակարանի պատուհանից, որից հետո նրա անշնչացած մարմինը հայտնաբերվել է փողոցում: Չնայած ցանկանում էինք նրան կենդանի ձերբակալել և կանգնեցնել արդադատության առջև»,-ասել են ոստիկանության աշխատակիցները:

Հիշեցնենք, որ երկուշաբթի ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցում Մոհամեդ Մերան կրակ էր բացել անցորդների վրա, ինչի հետևանքով զոհվել էր դպրոցի 30-ամյա մի ուսուցիչ ու իր երկու` 3 և 6 տարեկան երեխաները, ինչպես նաև դպրոցի տնօրենի 10–ամյա դուստրը։