Մեծ Բրիտանիայում հնագետները 30 հազար հատ հռոմեական մետաղադրամ են գտել

23:12 • 22.03.12

Հնագետները ավելի քան հռոմեական 30 հազ արծաթե դրամ են հայտնաբերել Անգլիայի Բաթ (Bath) քաղաքում կառուցվող նոր հյուրանոցի շինարարության վայրում, հաղորդում է gazeta.ru-ն:

Մետաղադրամները, թվագրվում են մ.թ. 270 թ.-ով, և գիտնականների կողմից նկարագրվում է մեծությամբ 5-րդ գտածոն:

Գանձը հայտնաբերվել է հին հռոմեական բաղնիքից 150 մ հեռավորության վրա: Բոլոր գտնված դրամները ուղարկվել են Բրիտանական թանգարան: