Հարձակում ուկրաինական ռադիոտեղորոշիչ կայանի վրա.կա 2 զոհ
Ուկրաինայում Խարկովի մոտակայքում գտնվող ռադիոտողորոշիչ կայանի վրա 2 հանցագործ հարձակում են իրականացրել:
Ռազմաբազայում ծառայող զինվորները նրանցից մեկին սպանել են, մյուսին ձերբակալել, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Պարզվել է, որ հանցագործների նպատակը եղել է զենք գողանալ Խարկովի ռազմաբազայից:
Գիշերային այդ հարձակման հետևանքով զոհվել է նաև մեկ զինվոր, երկուսը վնասվածքներ ստացել:









