Մեր գործընկեր Գոհար Վեզիրյանն առաջադրվեց

20:38 • 22.03.12

Այսօր՝ մարտի 22-ին, թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին իր փաստաթղթերը ներկայացրեց մեր գործընկեր, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը, որպեսզի գրանցվի ԱԺ պատգամավորության թեկնածու:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընտրատարածքում առաջադրվել է նաև ԲՀԿ ներկայացուցիչ, ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը, ով ինը տարի շարունակ պատգամավոր է ընտրվել Ապարանից:

Գոհար Վեզիրյանին քաղաքական որևէ ուժ չի սատարում: Այդ մասին մեր գործընկերը հայտարարել էր հեռուստաեթերից, որ ինքը ցանկություն չի ունեցել, որ որևէ քաղաքական ուժ իրեն սատարի: «Ես հասարակության միասնական թեկնածուն եմ»,– կիրակի «Արմենիա» հեռուստաընկերության եթերից հայտարարել էր Գոհար Վեզիրյանը: