Վահան Հովհանիսյանին սպասարկող ավտոմեքենան խախտում է երթևեկության կանոնները (լուսանկարներ)

13:23 • 23.03.12

Երեկ կեսօրին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես Դավիթաշեն կամրջի վրա «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով առանցքային կրկնակի հոծ գծերը, կատարել է ձախ շրջադարձ, ինչը ստեղծում է վթարային իրավիճակ համընթաց և հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցների համար, Ճանապարհային երթևեկության նման խախտման համար օրինախախտ վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության:

Ֆոտոլրագրողը Tert.am-ին հայտնեց, որ նշված ավտոմեքենան սպասարկում է Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի