13.7մ երկարությամբ թղթե ինքնաթիռ է պատրաստվել (տեսանյութ)

17:16 • 23.03.12

ԱՄՆ-ի «Արիզոնայի թանգարանի» աշխատակիցները Տուսոն քաղաքում 13.7 մետրանոց թղթե ինքնաթիռ են օդ բաց թողել, տեղեկացնում է NBC News-ը:

Ինքնաթիռը գծագրվել է 12-ամյա Արտուրո Վալդենեգրոյի կողմից, ով հաղթել է թանգարանի կողմից անցկացված Pima Air and Space մրցույթը:

300կգ կշռող ինքնաթիռը, որի թևերի բացվածքը կազմում է 7.3մ, կարող է թռչել ժամում 157կմ արագությամբ և բարձրանալ մինչև 823մ: