Արգենտինայում փլուզվել է կառուցվող շենքը. 6 զոհ
10:24 • 23.03.12
Արգենտինայի Կորիենտես քաղաքում փլվել է կառուցվող մի շինություն, ինչի արդյունքում առնվազն 6 մարդ է զոհվել։ Եվս 5-ը տարբեր աստիճանի վնասնաքծներով հոսպիտալացվել են:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, դեպքը պատահել է շինաշխատանքների ժամանակ, երբ փլվել է բարձրահարկ շենքի արտաքին պատերից մեկը:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, պատճառները ճշտվում են։
Placeholder









