ՀՅԴ-ն բացառում է կոալիցիայի մաս կազմելու հավանականությունը
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը կոալիցիայի մաս կազմելու տարբերակը գրեթե բացառում է, քանի որ նաև գրեթե բացառում է, որ իշխանությունները կփոխվեն: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ ուժերի նման դասավորության դեպքում կոալիցիա հնարավոր չէ. «Նախ մենք պիտի հասկանանք ինչ խորհրդարան ենք ունենալու։ Բայց չեմ կարծում, գրեթե բացառում եմ, որ մենք կարող ենք ուժերի նման դասավարության պարագայում նման կոալիցիայի մաս կազմել։ Ուղղակի տեսանելի չեմ համարում»,- ասաց Շահբազյանը:
Թեև ՀՅԴ–ն ժամանակին երկու անգամ եղել է կոալիցիայի անդամ, սակայն հետագայում այն լքել է, քանի որ եղել են սկզբունքներ, որոնց կուսակցությունը դեմ էր: «Թեև ձեռնտու էր իշխանության մաս կազմելը, շատ խնդիրներ այդպես շուտ լուծվում էին։ Բայց կային հարցեր, որոնք մեր սկբունքներին դեմ էին»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի՝ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, Շահբազյանը նշեց, որ դա կլինի այն դեպքում, եթե այդ ուժերը պատրաստ են փոփոխություններ կատարելու, անգամ եթե դա լինի Հանրապետականը։ Այնուամենայնիվ, դաշնակցական պատգամավորը դարձյալ շեշտեց, որ գրեթե բացառում է, որ նրանք կփոխվեն:









