Կոալիցիայի ընտրացուցակներից դժվար է մեծ փոփոխություններ ակնկալել. Արտյուշա Շահբազյան
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն իշխանություններից լուրջ փոփոխությունների սպասելիքներ չունի և այդ եզրահանգմանն է եկել կոալիցիոն ուժերի համամասնական ցուցակներն ուսումնասիրելու հետո։
Փոխարենը նա հույս ունի, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո խորհրդարանն այս տարի ավելի բազմազան կլինի, հատկապես ընդդիմադիր ուժերով, ինչի դեպքում բոլորը կշահեն:
«Հույս ունեմ՝ խորհրդարանը ավեի խայտաբղետ կլինի: Ուզում եմ ակնկալել, որ ընդդիմությունը շատ ավելի մեծ կշռով կլինի, ինչից կշահի Ազգային ժողովը և պետությունը։ Հակառակ դեպքում տուժում ենք բոլորս և ւնենում ենք այն կառավարությունը, որն ունենք։ Ունենում ենք այն իճակը, որ ունենք, որը չի գոհացնում ոչ ոքի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շահբազյանը:
Խոսելով «Ազատ դեմոկրատներ» և «Ժառնգություն» կուսակցությունների կազմած դաշինքի մասին՝ պատգամավորը նշեց, որ այն համարում է մեխանիկական դաշինք, որն իր համար ընդունելի չէ։
«Երբեք չենք կարողանում հասկանալ այնպիսի դաշինքների, որոնք մեխանիկական բնույթ են կրում: Եթե ցանկացած համագործակցության հիմքում պետք է լինեն զիջումներ, մեզ համար դա հասկանալի չէ», -ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:
Թե ինչպես է պատկերացնում պատգամավորը խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսի հետ ՀՅԴ-ի հարաբերությունները, Արտյուշա Շահբազյանն ասաց, որ եթե լինեն հարցեր, որոնց դեպքում կուսակցություններն ընդհանուր սկզբունքներ կունենան, ապա կհամագործակցեն:
Անդրադառնալով հարցին, թե քանի տոկոս ձայն կհավաքի ՀՅԴ–ը գալիք խորհրդարանական ընտրություններին, Շահբազյանը չնշեց, որևէ թիվ, սակայն ասաց, որ հավատացած է, որ շատ, քանզի այս տարիներին ՀՅԴ-ն հանդես է եկել և կա որպես մի կուսակցություն, որն իր դեմքը չի փոխել։ Սա, ըստ Շահբազյանի, իր դերկատրությունը կունենա ընտրողների շրջանում։
Արտյուշա Շահբազյանը նաև նշեց , որ ՀՅԴ–ը պատրաստել է նախընտրական ծրագիր, որը հիմնված է սոցիալական և ժողովրդավարական հիմքի վրա:









