Գյումրիում փլուզվել է պատշգամբը. կա տուժած
Մարտի 22-ին` ժամը 14.31-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Գյումրիի Ղանդիլյան 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ փլուզումի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի` 1959թ. ծնված Կարինե Խոջոյանը վայր է ընկել և, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում մասնակի փլուզվել է նշված բնակարանի պատշգամբի հարթակը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժինը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:









