Բրիտանացի գիտնականը ձերբակալվել է Արգենտինայից թմրանյութ արտահանելու համար

12:19 • 23.03.12

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օդանավակայանում ձերբակալվել է հայտնի բրիտանացի գիտնական Փոլ Ֆրեմպթոնը: Նրա ճամպրուկում 2 կգ թմրանյութ է հայտնաբերվել:

Մեծ Բրիտանիայի Ֆիզիկայի ինստիտուտի անդամ 68-ամյա Ֆրեմփթոնը հայտարարել է, որ ինքն անմեղ է և թմրանյութերը միտումնավոր են դրվել իր ճամպրուկի մեջ: Նա պատմել է, որ Հարավային Ամերիկա իր այցելության պատճառը հայտնի մոդելի հետ հանդիպումն է եղել, որը սակայն չի կայացել:

Օդանավակայանում նա հանդիպել է կնոջ գործակալին,որն էլ նրան է փոխանցել ճամպրուկը սահմանն անցկացնելու խնդրանքով: Ըստ Ֆրեմփթոնի` հենց այդ մարդն է դրել թմրանյութերը իր ճամպրուկի մեջ:

Սակայն իրավապահները նրա փաստարկները համոզիչ չեն համարում: Այժմ գիտնականը թմրանյութերի թրաֆիքինգով զբաղվելու մեղադրանքով կալանավորված է: