Չինաստանն այլևս չի օգտագործի մահապատժի դատապարտվածների օրգանները

12:10 • 23.03.12

Չինաստանի իշխանությունները հինգ տարվա ընթացքում կդադարեցնեն մահապատժի ենթարկված հանցագործների օրգանների օգտագործումը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրում կսկսի գործել իքնակամ դոնորության ծրագիր:

Իրավապաշտպանները Չինաստանի իշխանությանը մեղադրում են նրանում, որ ստիպում են մահապատժի դատապարտված հանցագործներին համաձայնել, որպեսզի իրենց օրգանները հետագայում օգտագործվեն, գրում է «Բի-Բի-Սի»-ն: