Ամերիկացուն ձերբակալել են 911 զանգելու համար. կինը թույլ չէր տալիս facebook մտնել
ԱՄՆ-ի Ֆլորիդայի բնակիչ, 57-ամյա Դոլի Հարդուիքը ձերբակալվել է 911 ծառայություն զանգահարելուց հետո, տեղեկացնում է Հաֆինգթոն Փոսթը, նշելով, որ ամերիկացին ծառայության աշխատակիցներին բողոքել է, որ իր «կինը խանգարում է իրեն Facebook մտնել»:
Ոստիկանության տվյալներով` Դոլիի կինը` 54-ամյա Ջուլին, ցանկացել է այդ երեկո մնալ ամուսնու կողքին, սակայն Դոլին նրան գարեջուր է տվել և խնդրել, որ գնա քնելու: Այնուամենայնիվ, կինն առարկել է, ասելով, որ նա կարող է 911 զանգահարել, որպեսզի հատուկ ծառայության աշխատակիցներն իրեն ննջարան ուղեկցեն:
Զայրացած Դոլին դիմել է 911 ծառայության օգնությանը, սակայն ավելի ուշ ձերբակալվել է, ծառայության կանոնները չարաշահելու համար:









