Ավտովթար՝ Էջմիածնում. ԱՄՆ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

22:36 • 23.03.12

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.20-ի սահմաններում Մատրոսով փողոցների խաչմերուկում իրար են բախվել  29-ամյա Սարգիս Մինասյանի վարած «Վազ 2107» մակնիշի 29 ԼՍ 949 համարանիշի և 59-ամյա Վանիկ Մաիլյանի վարած «Օպել» մակնիշի 15 ԼՕ 930 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Վազ 2107»-ի ուղևոր, ԱՄՆ-ի քաղաքացի Պոլ Փողրանջին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության սպայական 2 գումարտակի 1 վաշտի 1 դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:

Քննիչի որոշմամբ, երկու ավտոմեքենաները տեղափոխվել են Էջմիածնի ՃՈ տուգանային հրապարակ:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի