ԵՄ-ն ընդլայնեց Բելառուսի և Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ցանկը
Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ընդլայնել են Բելառուսի և Սիրիայի նկատմամբ գործող պատժամիջոցները:
Սահմանափակումներ նախատեսող նոր ցուցակում ընդգրկված են բելառուսական մի քանի մասնավոր ընկերություններ և 12 պաշտոնյաներ:
Ավելի վաղ բելառուս գործիչներին արգելվել էր մուտք գործել ԵՄ տարածք, ինչպես նաև սառեցվել էին 227 պաշտոնյաների եվրոպական բանկերում ունեցած ակտիվները, այդ թվում երկրի նախագահի և նրա երկու որդիների հաշիվները:
ԵՄ-ը որոշում է կայացրել նաև ընդլայնել Սիրիայի հանդեպ կիրառվող պատժամիջոցները: Այսպես նոր ցուցակում ընդգրկված է երկրի նախագահ Բաշար Ասադի կինը և ազգականները, կսառեցվի նաև կնոջ բոլոր հաշիվները, գրում է «Բի-Բի-Սի»-ն:









