Եթե ամեն ինչ օրենքով ընթանա, ՀԱԿ–ն ԱԺ–ում մեծամասնություն կկազմի. Գագիկ Ջհանգիրյան
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Գագիկ Ջհանգիրյանը վստահ է, որ եթե Հայաստանում մայիսի 6-ին և դրան նախորդող ժամանակաշրջանում ընտրական գործընթացներն իրոք ընթանան օրենքին համապատասխան, ապա ՀԱԿ-ը խորհրդարանում կունենա բացարձակ մեծամասնություն:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե ինքն ինչու մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվել, Գագիկ Ջհանգիրյանն ասա. «Ես երբեք չեմ ասել, որ առաջադրվելու եմ մեծամասնականով: Ասել եմ, որ որոշում լինի, կտեղեկացնեմ։ Ես չեմ առաջադրվել, առաջադրվել է իմ եղբայրը»։
Մամուլի ասուլիսին ներկա ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ ՀԱԿ-ը բոլոր 41ընտրատարածքներում չի առաջադրել թեկնածուներ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր:
«Մենք ներկայացրել ենք 38-ում, դա փոքրիկ շեղում է նախնական որոշումից: Կարծում եմ դա մեզ կներեն»,-ասաց նա:









