Վրաստանում լեռնահրաձգային դասընթացների մասնակցել են նախկին ԽՍՀՄ զինվորականները
Վրաստանի Սաչխեր ռազմաբազայում ՆԱՏՕ-ի կողմից մշակված երեքշաբաթյա նախապատրաստման դասընթացներ են անցել Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի և Էստոնիայի 11 լեռնային հրաձիգներ, գրում է vz.ru-ն:
Մասնագետները նրանց սովորեցրել են ձմռանն իրականացվող մարտական գործողությունների հմտությունները, ինչպես նաև մարտավարական ուսուցման դասընթացներ:
Դասընթացների ավարտին ներկա են եղել Վրաստանի Պաշտպանության նախարարի տեղակալ Անդրո Բարնովը, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Հավելենք, որ Վրաստանում լեռնային հրաձիգների դպրոցը ստղեծվել է Ֆրանսիայի աջակցությամբ՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան:









