Ռուս հոկեյիստը մահացել է տափողակի հարվածից
Փետրվարի 11-ին ՌԴ Պենզայի շրջանում տեղի ունեցած «Դիզել»-«Օլիմպիա» թիմերի հանդիպման ժամանակ 16-ամյա հոկեյիստ Մաքսիմ Կոլոսովն ուշագնաց է եղել, տեղեկացնում է vz.ru-ն:
Մի քանի օր կոմայի մեջ գտնված երիտասարդի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Մաքսիմը մահացել է խաղի ժամանակ ստացած տափողակի հուժկու հարվածից, ինչի հետևանքով տղայի մոտ սրտի ռեֆլեքսային կանգ է գրանցվել:









