Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանում է ցուցակի դասավորությունը
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է, իր կուսակցության ցուցակը չդիտարկել առանձին համարներով, այլ ընկալեն այն իր ամբողջության մեջ:
Չնայած, որ միասնական ցուցակն ըստ կուսակցության ղեկավարի՝ ձևավորվել է «աննախադեպ երկունքից հետո», սակայն նրա համոզմամբ, իր կուսակցության պարգամավորները լինելու են ԱԺ հաջորդ լիագումարի երեսփոխաններ:
« Իսկ այդ համարներում ընդգրկվելը ցուց է տալիս մեր ինքնավստահությունը։ Իրենք գիտեն, որ շարժիչը պետք է լինի միջնամասից, կամ ինչու չէ, ետնամասից: Յուրաքանչյուրը պետք է իր լուծը վերցնի և տանի համբերատար»,-նշեց նա և հավատացրեց, որ «Ժառանգությունը» ազատ ընտրություների դեպքում ներկայացված է լինելու համամասնականի 25%-ի արդյունքով: «Մայրաքաղաքում լինել առաջինը, իսկ հանրապետության ողջ տարածքով առաջատարներից մեկը»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ցուցակի կազմման սկզբունքին, և դրանից հետո կուսակցության քարտուղարի՝ կուսակցությունից դուրս գալու որոշմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ցավում է, որ ցուցակի սևագիր տարբերակի կազմման ժամանակ Կարինե Հակոբյանը այդպիսի որոշում կայացրեց՝ շեշտելով, որ դա մեծ կորուստ է կուսակցության համար։









