Իրաքի բանտից 17 զինյալ է փախուստի դիմել

16:07 • 23.03.12

Իրաքի Քիրքուկ քաղաքի բանտերից մեկից 17 բանտարկյալ է փախուստի դիմել, այդ թվում «Ալ Կաիդա» ծայրահեղական խմբավորման մի քանի զինյալներ:

Բանտարկյալներից մի քանիսը դատապարտվել են ամերիկացի և իրաքցի զինվորականանների վրա հարձակում գործելու համար:

Տեղի իշխանության ներկայացուցիչը հայտարարել է, որ փախուստի պատճառն անվտանգության աշխատակիցների անփութությունն է եղել:

Բանտարկյալները շինությունից դուրս են եկել պատուհանից՝ սպռոցներով պատրաստաված պարանի միջոցով, գրում է BBC-ն: