Իսրայելցին փորձել է Զիմբաբվեից 1,3 հազար ադամանդ ապօրինի դուրս բերել

01:15 • 23.03.12

Իսրայելցի օդաչուն փորձել է ադամանդi 1300 qa8 դուրս բերել Զիմբաբվեից ապօրինի եղանակով: Նրան կասեցրել են այդ երկրի օդանավակայանում, հայտնում է Զիմբաբվեի «Հերալդ» թերթը:

58-ամյա Շմուել Կաինան Քլեյնին ձերբակալել են Հարարեի միջազգային օդանավակայանում, որի տարածք նա մուտք է գործել իրեն ներկայացնելով որպես  South African Airlines-ի անձնակազմի անդամ: Նշված ավիաընկերության հանդերձանքով նա փորձել է անցնել Հարավ-Աֆրիկյան Հանրապետության տարածք: Իրականում Քլեյնը CAL Airlines իսրայելական ավիաընկերության օդաչու-ինստրուկտոր է:

Կասկած է հարուցել կեղծ աշխատակցի նյարդայնությունը, ինչից հետո անվտանգության պատասխանատուները ստուգել են նրա ձեռքի ուղեբեռը` հենց այնտեղ էլ հայտնաբերելով 1 379 ադամանդ` ընդհանուր 1,7 կգ` 8,5 հազար կարատ քաշով: Դրանց ընդհանուր արժեքը 2,4 մլն դոլար է:

Քլեյնին ադամանդի ապօրինի տեղափոխման և ներգաղթի օրենսդրության խախտման մեղադրանքներ են ներկայացվել: