«Ծիծակ» համարներով ջիպավոր տղերքը շրջում էին քաղաքով (լուսանկարներ)

19:56 • 23.03.12

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Tert.am-ին քիչ առաջ փոխանցեց, որ իր ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես նույն թվային՝ 888 ՕР 88, 888 ՍՕ 08, 08 ՍՍ 888 համարանիշներով 3 ջիպ ավտոմեքենաներ, որոնց վարորդները ամրագոտի չէին կապել, ոչ ավել, ոչ պակաս «ինքնագոհ» երթևեկում էին ոստիկանության վարչական շենքի մոտով:

Ֆոտոլրագրողը հիշեցնում է նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքը, ըստ որի՝ նախագահի համար անընդունելի է, երբ որոշ մարդիկ փողոցներում երթևեկում են շարասյուններով՝ իբրև թե թիկնապահներով շրջապատված:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի