Ժիրինովկսուն չեն դատի էշին ծաղրելու համար (տեսանյութ)
Ուկրաինայի Սևաստոպոլի Նախիմովի շրջանային դատարանը հրաժարվել է քննության առնել ղրիմյան «Հրաշք իշուկ» ֆերմայի սեփականատիրոջ հայցն ըննդեմ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ- Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու: Այս մասին «Սեգոդնյա» թերթին ասել է անձամբ հայցվորը:
«Պարզվել է, որ բողոքը պետք էր ներկայացնել Վլադիմիր Վոլֆովիչի բնակության վայրում», - ասել է գործարար Նիկոլայ Պոմոգալովը` մանրամասնելով, որ ՌԴ մայրաքաղաք գնալ չի պատրաստվում:
Նա մեղադրում է պատգամավորին կենդանիներին ծաղր ու ծանակի ենթարկելու մեջ և հրապարակային ներողություն է պահանջում: Պատճառը Ժիրինովսկու նախընտրական հոլովակն էր:
Տեսահոլովակում Ժիրինովսկին նստած է էշին ամրացված սահնակում և ասում է. «Հազիվ է շարժվում, քայլել չի կարողանում: Տեղում է կանգնած նաև ողջ երկիրը», - հոլովակի վերջում ասում է Ժիրինովսկին ու սկսում մտրակով հարվածել կենդանուն` բղավելով` «Շարժվիր»:
Այս հոլովակը ներկայացվել է փետրվարի սկզբներին և բուռն քննադատությունների առիթ տվել համացանցում: Փետրվարի 8-ին Պետդումայում, պատասխանելով լրագրողների հարցին, նա հայտարարել էր, որ հոլովակի «հերոսն» ապրում է իր հողամասում, ապահովված է լավագույն պայմաններով:
«Անբանը հինգ տարի ոչինչ չի արել, ոչինչ չի կրել: Նա ձեզանից լավ է սնվում, ունի առանձին տուն», - ասել էր քաղաքական գործիչը:









