Սոչիում «օրենքով գող» Էդուարդ Կակոսյանի զոքանչին են սպանել

01:03 • 23.03.12

Ռուսաստանի Սոչի քաղաքի կենտրոնական հատվածի Վորովսկոյե փողում, գլխին ստացած հրազենային վերքից, քաղաքում հայտնի կին գործարար է մահացել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ժամը 20:00-ի շրջանում, Սոչիի կենտրոնում, անհայտ անձիք գնդակահարել են մի կնոջ, որը Սոչիում հայտնի քրեական հեղինակություն` Կարաս մականունով, Էդուարդ Կակոսյանի զոքանչն է», - գործակալությանը հաղորդել է Սոչիի իրավապահ մարմինների աղբյուրը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ կնոջը սպանել են գլխին կրակելով և նա տեղում մահացել է:

Պետք է նշել, որ 2010թ. Սոչիում անհայտ անձիք սպանել էին Էդուարդ Կակոսյանին, ով Ասլան ՈՒսոյանի` Դեդ Խասանի («Սոչիի նայողն էր») այդ տարածաշրջանի գործունեության վերահսկողությունն էր իրականացնում: