Ռուսաստանում ֆլոմաստերի գողը մնացել է թերթի կրպակի պատուհանի մեջ

18:53 • 23.03.12

Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի Ասբեստ քաղաքում ոստիկանները ձերբակալել են 20-ամյա մի երիտասարդի, ով թերթի կրպակներից մեկից ֆլոմաստեր ու մանկական ներկեր գողանալուց հետո, չի կարողացել դուրս գալ կրպակի պատուհանից և «ծալված» վիճակում մնացել է այնտեղ:

Ինչպես հաղորդում է vz.ru-ն, արտասովոր տեսարանը նկատել է վարչական շենքի պահակը, ով անմիջապես ոստիկանություն է ահազանգել, իսկ «հանցագործը» Վինի Թուհի «դիրքով» սպասել է ոստիկանների ժամանմանը:

20-ամյա բնակիչը եղել է գինովցած վիճակում: Չնայած ծիաղելի իրավիճակին, գողին սպառնում է իրական պատիժ` տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում: