Ալեքսեյ Կուդրինը կհամագործակցի Միխայիլ Պրոխորովի հետ
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության հիմնադրամը, որը նա մտադիր է ստեղծել, կհամագործակցի Միխայիլ Պրոխորովի կուսակցության հետ:
«Ես հանդիպել եմ Պրոխորովի հետ: Ստեղծվելիք հիմնադրամը պատրաստ կլինի համագործակցել Պրոխորովի կուսակցության հետ, ինչն ուղղված կլինի կոնկրետ խնդիրների լուծմանը», - գրել է Կուդրինը Twitter-ի իր միկրոբլոգում:
Մինչ այդ, նա միշտ էլ հեռավորության վրա է մնացել Պրոխորովի հետ, հայտարարելով, որ չի ցանկանում նույնացնել իրեն մի «նոր կուսակցություն, որը չունի լուրջ փորձ», - գրում է «Բի-Բի-Սի»-ն:









