ՀՀԿ ցուցակը խորը չուսումնասիրելով տեսակետ են հայտնում. Լեռնիկ Ալեքսանյան
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ մարդիկ ՀՀԿ-ի ցուցակը քնադատում են առանց խորը ուսումնասիրելու այն:
«Ցուցակները խորը չուսումնասիրելով, մարդկանց չճանաչելով, տեսակետ են ասում: Այս համամասնական ցուցակը կուսակցության նախագահի, ով նաև ՀՀ նախագահն է, գործունեության շարունակություն է: Անկախ նրանից, թե այդ մարդկանց սիրում ենք, թե չէ, մեր խորհրադարանը պետք է լինի պրոֆեսիոնալ, մարդիկ, ովքեր լավ են հասկանում իրենց գործը»,- այսօր հրավիրված ասուլիսն ասաց նա։
ՀՀԿ պատգամավորը նաև նշեց, որ դրանք այն մարդիկ են, ովքեր անցել են ճանապարհ և ՀՀԿ-ի հետ ունեն գաղափարական ընդհանրություններ: Դեռ ավելին, ըստ նրա, այդ մարդիկ երբեք ընդգծված ընդդիմադիր չեն եղել:
ՀՀԿ պատգամավորը ստիպված եղավ անդրադառնալ կուսակցության համամասնական ցուցակի անձերին, քանի որ լրագրողները փորձեցին հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ օրինակ, Վիկտոր Դալլաքանն ընդգծաված ընդդիմադիր չէր, կամ Արտաշես Գեղամյանը, սակայն երկուսն էլ ՀՀԿ համամասնական ցուցակում են:
«Քաղաքականությունն այն է, որ ի տարբերություն անձնական հարաբերությունների, պարտադրի չէ, որ նվիրված լինես նախագահին: Կա ընտրություն. այսօր ո՞ւմ պաշտպանի Վիկտոր Դալլաքյանը, եթե ոչ Սերժ Սարգսյանին»,- նշեց նա և ավելացրեց, որ այսօր շատերն են հենց կուսակցության ներսից խոսում ՀՀԿ թերությունների մասին, որը հետագայում փորձ է արվում ուղղել:
Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, թե դա չի նշանակում, որ նախկին դեպքերում մատնանշված թերությունները ճիշտ էին կամ սխալ:
Խոսելով Արտաշես Գեղամյանի մասին՝ Լեռնիսկ Ալեքսանյանն ասաց, որ նա լուրջ, գրագետ քաղաքական գործիչ է և դա ոչ ոք չի կարող ժխտել: «Ոչ ոք չի էլ ժխտի, որ նրա հետևից լուրջ զանգված էր գնում: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը պետկան պաշտոնյա էր, բայց երբ Սերժ Սարգսյանը նախագահ էր, արդեն հավանաբար Արտաշես Գեղամյանը հարմար գտավ, որ պետք է լինի նրա կողքին»,- ասաց նա:
Մանվել Գրիգորյանը, ըստ ՀՀԿ պատգամավորի, կրկին արժանի տեղ է զբաղեցնում ցուցակում։ «Անկախ իրա կրթական աստիճանից, անցել է մի ճանապարհ, և քաղաքայան գործիչ է դարձրել և հայրենասեր»,- ասաց նա:
Լեռնիկ Ալեքսանյանը նույն կարծիքն ուներ նաև գործարարների մասին. «Բոլոր այն մարդիկ, ովքեր ունևոր են, գործարար են, սիրենք-չսիրենք՝ նրանք ազդեցություն ունեն իրենց ընտրատարածքների վրա, և այդ պատճռով ինչի՞ չմտնեն և չշարժվեն ՀՀԿ-ի հետ»,-ասաց նա:
Իսկ թե ինչու են ակտիվ ՀՀԿ պատգամավորները, այդ թվում և ինքը հայտնվել ցուցակի 100-յակից դուրս, Լեռնիսկ Ալեքսանյանը հավատացեց, որ դա իրենց համար «բացասական նշանակություն չունի»:
«Մենք ավելի շատ տեղ ենք տվել հյուրերին, մարդիկ նոր են, վերաբերմունքի խնդիր կա, եթե ցուցակում չլինենք էլ դրանով չի չափվում, միևնույն է մենք հանրապետական ենք»,- նշեց նա։









