Մալիի հյուսիսում տուարեգները ևս մեկ քաղաք են գրավել
Սահարայի քոչվոր տուարեգների ցեղախումբը Մալիի հյուսիսում գրավել է Անեֆիս քաղաքը, հաղորդում է BBC-ն:
Միայն վերջին երկու ամսվա ընթացքում տուարեգները Մալիի հյուսիսում կարողացել են մի քանի քաղաք իրենց վերահսկողության տակ վերցնել:
Միևնույն ժամանակ երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, որը պայմանավորված է տեղի ունեցած ռազմական հեղաշրջմամբ:
Հիշեցնենք, որ Մալիում հունվարի կեսերից ապստամբ տուարեգների և կառավարական զորքերի միջև ռազմական բախումների պատճառով մոտ 140 հազար մարդ ստրպված է եղել լքելու իր բնակավայրը:Երկրի բնակիչները լքում են Մալին՝ փորձելով ապաստան գտնել հարևան երկրներում` Նիգերում, Մավրիտանիայում և Բուրկինա Ֆասոյում:
Ազավադի ազատագրման ժողովրդական շարժումը, որը Մալիի հյուսիսային շրջանների անկախության համար է պայքարում, հունվարից երկրի հուսիսային հատվածում հարձակում էր սկսել իշխանական զորքերի դեմ, որոնք ներկայում զբաղված են՝ պետական հեղաշրջում իրականացնելով:
Իսկ հյուսիսում զինված պայքար ծավալած տուարեգներն անարգել գործելու հնարավորություն են ստացել:









