ՀԱԿ-ի ցուցակը ըստ էության բխում է ՀԱԿ-ի կառուցվածքից. Մարկարով

15:49 • 23.03.12

ՀԱԿ-ի ցուցակը ըստ էության բխում է ՀԱԿ-ի կառուցվածքից, այսինքն այն լիդերությունը, որը ներկա է Կոնգրեսի մեջ` տրամաբանականորեն ներառված է եղել նաև համամասնական ցուցակի առաջին տասնյակում. լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«ՀԱԿ-ի ցուցակը հանրությանը հայտնի և բավական փորձված գործիչների ցուցակ է, այլ հարց է, թե ինչպիսին է հասարակության վերաբերմունքը տվյալ գործիչների նկատմամբ»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքերով` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն էլեկտորալ առումով նման են, քանի որ երկուսի դեպքում էլ ընկալում են միայն լիդերին: «Պարզապես ԲՀԿ-ի լիդերը ավելի սոցիալական ընկալում ունի, իսկ ՀԱԿ-ինը` քաղաքական»:

Նա հիշեցրեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքերը, որ ՀԱԿ-ը չի լինի, եթե չլինի Լևոն Տեր-Պետրոսյանը, ապացուցելու համար, որ ՀԱԿ-ում էլ են դա ընդունում:

«Համաձայն եմ, որ ՀԱԿ-ում կան քաղաքական փորձառու լիդերներ, բայց ՀԱԿ ցուցակից հանես մի քանիսին, տակը մնում է ՀՀՇ-ն»,-ասաց Կարեն Քոչարյանը` ավելացնելով, որ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն «եռանդամ» կուսակցություն է դարձել և կուսակցության երկրորդ դեմքը Կոնգրեսի ցուցակի վերջին համարն է:

Անդրադառնալով Դաշնակցության, ինչպես նաև «Ժառանգության» և Ազատ Դեմոկրատների համատեղ ցուցակներին ` տեխնոլոգը դրանք քաղաքականապես «ամենաոչխոցելին» որակեց: